Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը
06.11.2020 | 21:18

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Աժ խմբակցությունների հետ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի», - գրել է նա:

Դիտվել է՝ 6333

Մեկնաբանություններ